«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն. տեղեկանում ենք ՃՈ-ի տարածած հաղորդագրությունից: Ժամը 10:00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։