ԱՄՆ-ը պատրաստ է դիվանագիտական միջոցներով կանխել Չինաստանի հետ հակամարտությունը․ Բլինքեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ-ը լի է վճառականությամբ՝ իրագործել նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կանխելու երկու երկրների միջև հակամարտությունը։ Այս մասին Ինդոնեզիա կատարած այցի շրջանակում Ջակարտայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է swissinfo-ն։

«Նախագահ Բայդենն ասել է նախագահ Սիին, որ մենք խորը պատասխանատվություն ենք կիսում այն բանի համար, որ մեր երկրների միջև մրցակցությունը հակամարտության չվերածվի։ Դիվանագիտությունը նախկինի պես լինելու է մեր առաջին օգնության գործիքն այդ պատասխանատվության իրականացման գործում՝ ապահովելով այն, որ հակամարտության ներուժը տարածաշրջանում նվազագույնի հասցվի»,- ասել է Բլինքենը։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն աշխատում է գործընկերների ու դաշնակիցների հետ, որ «տարածաշրջանը մնա բաց և բոլորի համար հասանելի»։

«Մենք վճռական ենք՝ ապահովելու ազատությունը Հարավչինական ծովում և անփոփոխ կերպով շահագրգռված ենք կայունությամբ ու խաղաղությամբ Թայվանի նեղուցում»,- նշել է Բլինքենը։

Որպես օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղարը ներկայացևել է Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ եռակողմ գործընկերությունը։

«Այն վառ օրինակ է, մեր ռազմավարական շահերն է առաջ մղելու, աջակցելու է միջազգային կարգուկանոնին՝ հիմնված կանոնների վրա ու նպաստելու Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-հայտարարել է Բլինքենը։

Էմմա Չոբանյան