Բանաձևը խառը փաթեթ է: Factor.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով նախկին անկախ փորձագետ, ամերիկացի իրավաբան և պատմաբան Ալֆրեդ դե Զայասը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին վերաբերող զեկույցին։ «Իհարկե, կան լավ պարբերություններ, բայց դրանք ոչ միայն չեն արտացոլում պատմական իրականությունը, այլ նաև չեն վերականգնում բարոյական արդարությունը։ …

