Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլեր է ձեռնարկում՝ Ջո Բայդենին գոհացնելու համար․ Bloomberg

Լուրեր

06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Անկարան կաշխատի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Մենք փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում»,- ասել էր Չավուշօղլուն խորհրդարանում ունեցած ելույթում՝ նշելով, որ Անկարան իր քայլերը համակարգում է Ադրբեջանի հետ։

Bloomberg-ը գրում է, որ Թուրքիայի անակնկալ այս առաջարկը համահունչ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպմանը կոչ էր արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին լրատվամիջոցին ավելի վաղ հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ պարբերականի՝ Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կօգնեն Անկարային՝ բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որոնք լարվել են՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ։

Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրները ստեղծել են մեխանիզմ՝ լուծելու ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները թունավորած խնդիրները, որոնք կիսում են անվտանգության և տնտեսական ավելի լայն շահերը:

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանը կարող է արտաքին քաղաքական ցանկացած քայլից մեծ օգուտներ քաղել, որը կօգնի կայունացնել տնտեսությունը, քանի որ աննախադեպ գնաճը 2023 թվականի ընտրություններից առաջ սպառնում է նրա ժողովրդականությանը։

Էմմա Չոբանյան