Պեսկովը «չափազանց կարևոր» է անվանել դեկտեմբերի 15-ի Պուտինի և Սի Ցզինպինի տեսագագաթնաժողովը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի տեսագագաթնաժողովը լինելու է երկար, օրակարգն էլ շատ ընդարձակ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Վաղը տեղի կունենա ռուս-չինական գագաթնաժողովը․ այն լինելու է տեսակոնֆերանս նախագահ Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև։ Նաև ակնկալում ենք, որ լինելու է բավական երկար շփում՝ ընդարձակ օրակարգով»,-ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ տեղի կունենա նաև մտքերի փոխանակում միջազգային հարցերի շուրջ։

«Իրավիճակը միջազգային գործերում, հատկապես՝ Եվրոպական մայրցամաքում հիմա լարված է և, իհարկե, պահանջում է քննարկում դաշնակիցների միջև՝ Մոսկվայի ու Պեկինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Նրա խոսքով՝ բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրը։

«Դա ընդարձակ օրակարգ է՝ և՛ էներգետիկան, և՛ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և՛ համատեղ ներդրումները, և՛ առևտուրը»,- ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք քննարկվելու է Չինաստան գազի մատակարարման թեման, Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ «էներգետիկ երկխոսությունն անպայման օրակարգում կլինի»։

Ի դեպ, Պեսկովը նաև հայտնել է, որ ի տարբերություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ տեսագագաթնաժողովի՝ այս անգամ «զրույցի առաջին մասը բաց է լինելու մամուլի համար»։

Էմմա Չոբանյան