Այսօր գերլարված հասարակական միջավայրում ենք գտնվում, որտեղ տրամադրությունները բաժանվում են երկու հիմնական ուղղություններով՝ «դավաճան և թալանչի»: Այս մասին «Պե՞տք է արդյոք անցնել կիսանախագահական համակարգի» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Որպեսզի լարվածությունը չխորանա և չհասնի քաղաքացիական բախումների, արդեն ընտրությունների անհապաղ իրականացումը օրհասական խնդիր է դարձել: Դրանից հետո նոր կարող ենք խոսել …