ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը նշանակվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ
Քաղաքականություն
15.12.2021 | 23:02ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը նշանակվել է երկրի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում մենք հատուկ ներկայացուցիչ ենք նշանակում ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին»,- ասել է Չավուշօղլուն TRT հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը ողջունել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ ԱԳՆ-ն։
Էմմա Չոբանյան