Մասնավոր ընկերությունները պատրաստակամ են աշխատանքի ընդունել պատերազմին մասնակցած տղաներին․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Գյումրի էր այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց գերատեսչության կարևոր խնդիրներից է պատերազմին մասնակցած ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կայուն զբաղվածության հարցը լուծելը։

«Ունենք բազմաթիվ ծրագրեր պատերազմին մասնակից շուրջ 500 զինվորների համար, Շիրակի մարզպետի հետ քննարկեցինք այս մարզից հնարավոր շահառուներ ներառելու հարցը»,-ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ արդեն իսկ պայմանավորվածություններ ուներ տարբեր տեխնոլոգիական կենտրոնների, նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ զինծառայողներին վերապատրաստելու, կրթելու, հետագայում աշխատանքի տեղավորելու շուրջ։

«Կան ծրագրեր, ուղղակի ծրագրերից որոշները գործում են Երևանում, դա՛ ենք քննարկում՝ ինչպես անել, որ Շիրակի մարզի շահառուներին ևս հասանելի դարձնենք այդ ծրագրերին։ Օրինակ՝ ֆրանսիական ընկերություններից մի քանիսի հետ ունենք համագործակցություն, որոնք որ առցանց տարբերակով են վերապատրաստման ծրագրեր մատուցում, դա նույնպես կարելի է հասանելի դարձնել հեռավոր բնակավայրերում ապրող մեր շահառուներին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Մեր հարցին՝ արդյոք մասնավոր ընկերությունները բարյացակա՞մ են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու հարցում, Հայաստանի Հանրապետությունում այդ խնդիրը միշտ եղել է, նախարարը պատասխանեց․

«Պատերազմից հետո պատասխանատվության զգացումը բոլոր այն տղաների հանդեպ, որոնք որ իրենց առողջությունը չեն խնայել և մասնակցել են պատերազմական գործողություններին, էլ ավելի է մեծացել մեր հասարակության շրջանում։

Այս արձանագրումը պիտի անենք, ունենք բազմաթիվ առաջարկներ տարբեր մասնավոր ընկերությունների կողմից, որոնք, ըստ էության, պատրաստակամություն հայտնում են իրենց ծրագրերում ընդունել աշխատանքի, մինչև աշխատանքի ընդունելը կրթություն տալ, վերապատրաստել և այլն։

Դրանից բացի, մենք՝ որպես կառավարություն, հնարավորություններ ենք ընձեռում նրանց ավելի հարմար պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու։ Կապ չունի դա եղել է 90-ական թվականների պատերազմը, 2016-ի, թե վերջին պատերազմը, երբևէ ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքի տեղավորման դեպքում պետությունը փոխհատուցում է մինչև հարյուր հազար դրամ եկամտահարկը մեկ տարի ժամկետով, ինչպես նաև գումար է տրամադրում գործատուին աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին հարմարեցնելու»։

Արմիկ Մովսիսյան