Համեստ այս աղջնակն իր իրավունքների համար համառ պայքարող, «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի թաղամասի բնակիչներից մեկն է։ Ձեռքին «Ոսկե բանալին» է՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մրցանակը։ Անվանակարգը յուրահատուկ էր՝ «Տեղեկատվության ազատության խախտած իրավունքի համար հետևողականորեն պայքարած քաղաքացիական նախաձեռնություն»։ Հիմա բնակիչներով որոշում են, թե որտեղ փակցնեն մրցանակը։ Հստակ է մեկ բան՝ այն պետք է ամեն օր տեսանելի լինի այստեղ …

