ԱՄՆ-ում դատարանը մերժել է Թրամփի՝ իր հարկային տվյալները չհրապարակելու խնդրանքը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանը մերժել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայցը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Միջոցների և մեթոդների հարցերով հանձնաժողովին իր հարկային տեղեկատվությանը հասանելիություն չտրամադրելու վերաբերյալ: Որոշումը դատարանը հրապարակել է դեկտեմբերի 14-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բանաձևում նշվում է, որ կոնգրեսականների օրենսդրական շահը գերազանցում է «նույնիսկ հատուկ հարգանքը նախկին նախագահների նկատմամբ»։ Դատարանը հիմնվել է մի շարք նախադեպերի վրա, որոնք խոսում են ԱՄՆ Կոնգրեսի պահանջները բավարարելու օգտին։ Երկրի նախկին ղեկավարի փաստաբանները 14 օր ունեն՝ որոշումը բողոքարկելու համար։

Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների առաջին նախագահն է, որը հրաժարվել է հարկային տվյալների հրապարակումից։ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը բողոքարկել է այս գործողությունները դեռ 2019 թվականին։

2020-ին The New York Times-ը գրել էր, որ Թրամփը տասը տարի շարունակ եկամտահարկ չի վճարել՝ օգտագործելով 1980-90-ականներին կրած վնասները փոխհատուցումը։

Թրամփը պարտվել է կոնգրեսականներից տեղեկությունները թաքցնելու վերաբերյալ արդեն երկրորդ դատավարությունը։ Նոյեմբերի 10-ին դատարանը մերժել է նրա հայցը Սպիտակ տան արխիվների բացահայտման դեմ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովի հետաքննության շրջանակում հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ:

Տաթև Ֆռանգյան