«Կառուցողական կապիտալ. ներուժի բացահայտումը Հայաստանում և Վրաստանում» առցանց քննարկում

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն այսօր կազմակերպել էր «Կառուցողական կապիտալ. ներուժի բացահայտումը Հայաստանում և Վրաստանում» թեմայով առցանց քննարկումը: Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց հետազոտության արդյունքները: Եթե վրացական կողմը ներկայացնող ACT և INNOVA ընկերությունները կառուցողական կապիտալի ներգրավման հարցում դիտարկել էին տարբեր շահակիցների` գործարար ասոցիացիաների, խորհրդատվական ընկերությունների, կարգավորող մարմինների դերը, ապա Հայաստանում գործող Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հետազոտել էր կառուցողական կապիտալի և ընկերությունների կորպորատիվ կառավարման կապը` բիզնեսի շրջանում հարցում անցկացնելու միջոցով:

Ըստ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետազոտության արդյունքների` հարցված ընկերությունները կարևորել են թափանցիկությանը, հաշվետվողականությանը և բարեվարքությանը միտված կառուցողական կապիտալի դերակատարումը և ընկալել դրա առավելություններն ինչպես ընդհանուր տնտեսության, այնպես էլ սեփական ընկերության կտրվածքով: Որպես ներդրումային խոչընդոտներ հարցվածներն առանձնացրել են կորպորատիվ կառավարման ոչ արդյունավետ միջավայրի խնդիրները: Սեփական կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման հարցում հարցվածներն ավելի շատ ապավինել են պետական աջակցող և խրախուսող քաղաքականությանը, քան սեփական ջանքերին` կորպորատիվ կառավարման ամուր ու բացահայտ հանձնառության ստանձնմանն ու դրա նպատակային իրագործմանը: Հարցվածները միաժամանակ կարևորել են կորպորատիվ կառավարման համակարգի բարելավմանը միտված բիզնեսի հավաքական գործողությունները, ինչպիսին Բիզնեսի բարեվարքության ակումբն է։ Քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև միջազգային փորձագետներ Էրիկ Հոնցը և Արտյոմ Մայիսեենկոն, ովքեր ներկայացրին կառուցողական կապիտալի ներգրավման եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման օրակարգային հիմնախնդիրները Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կտրվածքով:
Քննարկումը կազմակերպվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում: