Գնումների բողոքարկման խորհրդի անկախությունը՝ կասկածի տակ․ ի՞նչ լուծում է առաջարկում Կառավարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Ինչպե՞ս են պետական գերատեսչությունները որոշում՝ ինչ ձեռք բերել, որքան և ամենակարևորը՝ ումից։ Պետական գնումների ոլորտի թափանցիկությունը միշտ եղել է քաղաքացիական հասարակության մտահոգությունների առանցքում։ Խախտումների մասին ահազանգերով մինչ այս հնարավոր էր դիմել Ֆինանսների նախարարության կազմում գտնվող գնումների բողոքարկումները քննող 2 մասնագետներին, այնինչ այսուհետ մրցույթների արդյունքների բողոքարկումը հնարավոր կլինի միայն դատական եղանակով։

Այս փոփոխությունն առաջարկել է հենց Ֆինանսների նախարարությունը։ Նախագիծն Ազգային ժողովում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում՝ Հայաստանում պետական գնումների արդյունքների բողոքարկման արտադատական կարգը կվերանա։

Նախքան ընդունվելը նախագիծը բավականին թեժ քննարկում անցավ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում։ «Գնումների աջակցման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր  Հասմիկ Ենգոյանի խոսքով՝ արտադատական կարգով բողոքարկումը 4-5 անգամ ավելի էժան է՝ դատական ծախսերի համեմատ։ Բացի այդ, այս փոփոխությունից տուժելու է թափանցիկությունը։

«Բացառապես դատարաններին վերապահելը զրկում է հանրությանն օնլայն ռեժիմով նայել, վերահսկել գնումների բողոքարկման պրոցեսը, քանի որ հայտնի է, որ ոչ մի դատական նիստ չի հեռարձակվում կամ, առավել ևս, հայցերը որևէ տեղ չեն հրապարակվում։ Արտադատական համակարգով գանձված վճարները, որոնք ֆիքսված են՝ սև ցուցակի ծառայությունը մի գումար արժե, բողոքարկումը՝ այլ գումար, դրանք մոտավորապես 4-5 անգամ ավելի էժան են, քան դատարանում մեր մատուցած ծառայությունը։ Տնտեսվարողների մեծ մասը փորձում է ձեռնպահ մնալ դատական համակարգից և փորձում է իր իրավունքները վերականգնել բացառապես արտադատական համակարգով»,- նշում է Ենգոյանը։

Արդեն Ազգային ժողովի լիագումար նիստում պատգամավորները հարցեր չունեին։ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց՝ գործող անկախ մարմնի նկատմամբ Կառավարությունը դեռ ունի որոշակի լծակներ։

«Նույնիսկ այն փաստը, որ իրենք գտնվում էին Ֆինանսների նախարարության աշխատակազմում, չնայած նրան, որ առանձնացվել էին նրանց նստավայրերը, ամեն դեպքում, որոշակի ռիսկ էր ստեղծվում, որ Կառավարությունը որոշակի լծակների հնարավորություն ունենում էր՝ ազդելու որոշումների վրա։ Դա չէր բխում հանրային միջոցների արդյունավետ կառավարումից։ Ուստի, սույն օրենքով առաջարկվում է փոփոխություն իրականացնել, և այդ մանդատը միանգամից տեղափոխել դատարան»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ փոփոխությունից հետո Երևանի ընդհանուր իրավասության 2 դատավորներ կվերապատրաստվեն և կզբաղվեն պետական գնումների վերաբերյալ հայցերի քննությամբ։ Կառավարությունն այս փոփոխությունը հիմնավորում է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ինչպես նաև ՍԻԳՄԱ-ի 2019 թվականի զեկույցում տեղ գտած դիտարկումներով՝ առ այն, որ զսպումներն ու հակակշիռները բավարար չեն։

«2018 թվականի մարտին ընդունված՝ «Գնումների մասին» օրենքի փոփոխություններն ամբողջությամբ համահունչ չեն Պետական գնումների համաձայնագրին և, թերևս, խախտում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, մասնավորապես՝ բողոքարկման մարմնի մասով։ Գոյություն չունի պետական գնումների մասով ռազմավարություն, ինստիտուցիոնալ կառուցվածքին պակասում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, քանի որ պետական գնումների մասով բոլոր կենտրոնական գործառույթները կենտրոնացած են Ֆինանսների նախարարությունում։ Պետական գնումների համաձայնագրով ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով պահանջվող անկախությունն ապահովված չէ, և նախկինում կայացված որոշումները հնարավոր չէ որոնել»,- նշված է ՍԻԳՄԱ-ի 2019 թվականի զեկույցում։

Ֆինանսների փոխնախարարն Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ՍԻԳՄԱ ծրագրի գործընկերների հետ և ստացել նրանց հավանությունը։

Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության շրջանում որոշակի մտահոգություններ կան՝ կապված առաջարկվող փոփոխության հետ։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշում է, որ այսպիսով է՛լ ավելի կնվազի բողոքարկումների թիվը, և շատ տնտեսվարողներ դժգոհ են լուծման այս տարբերակից։

«Երբ դու մտցնում ես միայն  դատական համակարգ, ես վստահ չեմ, որ դա կաշխատի։ Ամենակարևոր հարցը, որ բարձրացնում ենք՝ եթե, ի վերջո, գտնում ենք, որ այս համակարգը լավը չէ, ես չեմ էլ ասում, որ փայլուն համակարգ էր, ուզում են հանեն, եկեք մտածենք՝ ոնց կատարելագործենք, ոչ թե հանենք ընդհանրապես։ Ի վերջո՝ արտադատական համակարգի կոնցեպցիան ինչ-որ նպատակ ուներ, չէ՞, որ ստեծվել էր, հենց այնպես չէր ստեղծվել, դա ավելի հեշտացնում էր բողոքարկումը»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Վարուժան Հոկտանյանը։

Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանի կարծիքով՝ անկախ մարմնի ստեղծումը հավելյալ մեծ ծախս էր ենթադրելու, որն արդարացված չէր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան