Եթե նույնիսկ 3 մլն բնակչությունն էլ կողմ լինի, ոչ ոք իրավունք չունի հող զիջելու. Մխիթար Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե նույնիսկ 3 մլն բնակչությունն էլ կողմ լինի, ոչ ոք բարոյական իրավունք չունի հող զիջելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ Ոսկեպար տանող մայրուղու 3 հատված հայտնվելու է ադրբեջանական սահմանին և այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու:

«Մեր պատմական հողը մեր նախնիներից է մնացել և հույս ունենք, որ մեր սերունդները պետք է վայելեն»,- ընդգծեց Զաքարյանը:

«Կուզեի ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա, որ բոլորն անընդհատ ասում են՝ գյուղացիներին զինաթափել են, ուժեղ կռվողներին իջեցրել են։ Այո, դրանք կարևոր բաներ են՝ համայնքի ղեկավարը պետք է զինապարտ լինի, ռազմական գործից հասկանա, գյուղացիները պետք է զինված լինեն, բայց կխնդրեի հարցադրումների ուղղությունը փոխել»,- նշեց Զաքարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սյունեցիները կարծեք թե համակերպվել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից զավթված լինելու փաստի հետ, քանի որ չընդվզեցին իշխանության դեմ:

«Մեր դիմաց ադրբեջանական բանակն է։ Խոստովանենք, որ Ադրբեջանը ստեղծել է կազմակերպված պետություն, արդյունավետ աշխատող պետական համակարգ և ուժեղ բանակ։ Սա ցավով և նախանձով եմ ասում։ Եթե նման բանակի հետ հարաբերվելիս մենք մեր հարցադրումներով և մենք բոլորս հույսներս դնում ենք գյուղացիների զինվածության և համայնքապետերի վրա ու այդ հարթությունում պատասխան ակնկալում, ապա արդեն իսկ պարտված ենք համակարգային հարթության վրա։ Ասելիքս կուտակվել է այս առումով։ Այդ ամբողջին պետք է դիմակայեն ՊՆ-ն, ԱԱԾ սահմանապահ ծառայությունը, պատգամավորները, բնակչությունը՝ բոլորը։ Բոլորն իրենց գործունեությամբ պետք է հասնեն դրան, այդ մոդելին։ Միայն այդ ժամանակ հնարավորություն կլինի արժանապատիվ դիմակայել»։

Մխիթար Զաքարյանը շեշտեց․ «Մենք ուժեղ բանակ պետք է ունենանք։ Անցած մեկ տարին զինված ուժերի առումով կորցրած եմ համարում»։

Պատգամավորը նաև նշեց՝ համաձայն չէ իշխանությունների բնորոշումների հետ, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ոց հատվածն Ադրբեջանի տարածքում է․ «Դրանք հայկական տարածքներ են։ Ինչ Էյվազլի: Դա Որոտան գյուղն է։ Հուսամ՝ կապրենք այնքան, որ իրավաբանորեն էլ ապացուցենք  դրանց հայկական լինելը»։