Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը առցանց բանակցություններ են անցկացրել

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը տեսակապով բանակցություններ են անցկացրել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ զրույցը տևել է մեկուկես ժամ։ Բանակցությունների բաց հատվածում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկու երկրների երկխոսությունն ու անդրադարձել միջազգային օրակարգի հարցերի։

«Ուրախ եմ Ձեզ հետ ուղիղ կապի հնարավորության համար։ Մեր հարաբերությունները համարում եմ 21-րդ դարում միջպետական հարաբերությունների իսկական օրինակ»,- ասել է Պուտինը հանդիպման սկզբում։

Չինաստանի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Մոսկվայի և Պեկինի միջև սեպ խրելու փորձերին դիմակայելու համար, ինչպես նաև նշել համատեղ նախագծերի ու առևտրաշրջանառության աճի մասին։

«Այս տարվա հունվար-նոյեմբերին առևտրաշրջանառությունն ավելացել է 31 տոկոսով՝ հասնելով 123 մլրդ դոլարի։ Արդեն 2019 թվականի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել են։ Մոտ ապագայում, ինչպես և պայմանավորվել ենք, կհաղթահարենք 200 մլրդ դոլարի շեմը»,- ասել է Պուտինը։

Բացի այդ, նա Չինաստանն անվանել է ռուսական պատվաստանյութերի արտադրության միջազգային կենտրոն․ չինական վեց արտադրողների հետ կնքվել են ավելի քան 150 միլիոն դեղաչափ պատվաստանյութի արտադրության պայմանագրեր։

Կողմերը նաև փետրվարին անձնական հանդիպման և Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը համատեղ մասնակցության հույս են հայտնել։
Բացման ելույթներից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով։

Նշենք, որ երկու երկրների ղեկավարների նախորդ՝ հունիսի 28-ի գագաթնաժողովը կրկին առցանց էր անցկացվել։

Էմմա Չոբանյան