Սեյրան Օհանյանը հրավիրվել է Դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գլխավոր դատախազություն է հրավիրվել պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սեյրան Օհանյանը Դատախազության կողմից հրավիրվել է, ինքն էլ եկել է՝ իր իրավունքից է օգտվել ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար՝ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով: Այս պահին գործընթացը շարունակվում է»,- հավելեց Աբրահամյանը։

Նշենք, որ Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված մի քանի անձանց գույքի վրա կալանք է դրվել։ Օրեր առաջ, անդրադառնալով այս հարցին, Օհանյանը հայտարարեց, որ տեղյակ չէ, թե իր գույքերից որոնք են համարվել ապօրինի և կալանքի տակ առնվել։

«Այն, ինչ ես կամ իմ ընտանիքը հայտարարագրել է, դրանք էլ ունենք և այդ գույքին տիրապետում ենք։ Ինձ առաջադրվող մեղադրանքն ապօրինի է և չեմ ընդունում այն»,- նշեց Օհանյանը։

Հիշեցնենք, որ Դատախազությունն ուսումնասիրում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, թիկնազոր պետ Վաչագան Ղազարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքերի օրինականությունը։

Ռոզա Վարդանյան