ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորիին, որն այս պաշտոնում ընտրվել էր ս.թ. դեկտեմբերի 10-ի՝ Վենետիկի հանձնաժողովի 129-րդ լիագումար նիստի ընթացքում․ այս մասին տեղեկանում ենք ՍԴ-ի ֆեյսբուքյան էջից։

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Հայտնում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի լիարժեք աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։

Օգտվելով հնարավորությունից՝ վերահաստատում եմ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ գործընկերությունը և ավանդաբար ամուր կապերը շարունակելու մեր անկեղծ հանձնառությունը: Այս համատեքստում սիրով հրավիրում եմ և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում պաշտոնական այցով»:

Կլեր Բազի Մալորին, որը 2010 թվականից Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ է, ստանձնել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնը երկու տարվա պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ վերընտվելու հնարավորությամբ: