Դեկտեմբերի 14–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները: «Հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց և անկեղծ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շառլ Միշելը՝ խոսելով Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

