Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի խոր շրջափակման. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նմանատիպ միջոցառումների իրականացումն անհրաժեշտություն է հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի շուրջը ստեղծված իրավիճակը, անվտանգության այս միջավայրը, ներքին ու արտաքին սպառնալիքներընաեւ այն իրադարձությունները, որոնք կատարվում են թե բանակցային գործընթացում, թե անվտանգության խնդիրներում, ՀՀ սահմաններին ու Արցախում: Դրանք մեզ ստիպում են միջոցառումներ ձեռնարկել իրավիճակը գնահատելու: Կարծում եմ՝ այդպիսի նախաձեռնություններ պետք է իրականացնի առաջին հերթին իշխանությունը»,- Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՔՊ-ն բոյկոտեց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում սահմանագծման և  սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ նախագիծ էր:

Օհանյանն ընդգծեց, որ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ լսումներ, հայտարարություն ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը բխում է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից:

«Մենք բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի կողմից նախաձեռնած վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ ու Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքով զավթվել է Արցախի տարածքները, նաև թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է ՀՀ սահմաններում», – նշեց նա:

Ըստ Օհանյանի՝ չկա Հայաստանում որևիցե մեկ անձ, որ այսօր ասի՝ որտեղով են անցնում մեր սահմանները. « Խորհրդային Միության կազմ մտնելուց հետո Հայաստանի սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել ու սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք»:

Օհանյանի խոսքով՝ սահմանազատման ու սահմանագծման իրական պայմաններ չկան ու եթե դրանք չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում Արցախի ճակատագրին. «Սահմանազատում ու սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, նշանակում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում ու նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև մի մեծ քար գցել Արցախի ճակատագրին»:

Ընդդիմադիր պատգամավոի խոսքով` ապաշրջափակումը, առանց ստեղծված պայմանների, առանց ճշգրիտ ուսումնասիրությունների, մեծ վնաս է հասցնելու Հայաստանին ու Արցախին:

«Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստան խորը շրջափակման», – ընդգծեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: