Ռուսաստանն ու ԱՄՆ-ն երկուստեք հետաքրքրված են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև ուղիղ շփումների հաստատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Կա փոխադարձ հետաքրքրություն՝ նման շփումների անցկացման հետ կապված։ Ժամկետները կորոշվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մինչև տարեվերջ Պուտինի և Բայդենի հնարավոր շփման հեռանկարի …

