Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ջոնսոնի գրասենյակը: «Վարչապետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Աֆղանստանի ճգնաժամը։ Նրանք քննարկել են իրավիճակի կայունացման և երկրում ու տարածաշրջանում աֆղանական ժողովրդին աջակցություն ցուցաբերելու գործում միջազգային հանրության համատեղ աշխատանքի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության …

