Ջեյք Սալիվանը հայ-ադրբեջանական սահմանի մոտ ռազմական տեղաշարժերն անվանել է սադրիչ

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մամուլի խոսնակ Էմիլի Հորնը մանրամասներ է հայտնել Սալիվանի և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումից։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից։

«Պարոն Սալիվանը փոխանցել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու բարգավաճման համար։ Նա իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ ու նշել, որ չդեմարկացված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու են ու սադրիչ։ Նա ողջունել է շարունակական շփումը երկու կողմերի միջև և ընդգծել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին և տարածաշրջանային հաշտեցմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մակարդակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ Սալիվանը ողջունել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակման հայտարարությունը՝ հարաբերությունների կարգավորումը քննարկելու համար։

«Պարոն Սալիվանը նաև բարձր է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին ու ընդգծել մեր ամուր համագործակցությունը Հայաստանում բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և տնտեսական զարգացման ուղղությամբ»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան