ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում յուրացման եղանակով հափշտակություն և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների …

