Հայտարարագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացվեն․ Բադասյանը փոփոխություններ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աժ այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացվեց հարկային և մաքսային ծառայությունների մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է կատարել փոփոխություններ մաքսային և հարկային ծառայությունում աշխատակիցներ ընդունելու ընթացակարգում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ համակարգում բազմաթիվ փոփոխություններ են լինում թվային գործիքների ներդրմամբ ու դա ենթադրում է նոր մասնագիտացում ծառայողների շրջանում: Մասնավորապես, մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի փոփոխությունները, որը ենթադրում է հայտարարագրերի ընդունում բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է մաքսային մարմին-տնտեսվարող կապը: Այս փոփոխություններից ելնելով՝ մասնագետների վերապատրաստման, նոր մոտեցմամբ նրանց ընդունելու, վերապատրաստելու անհրաժեշտություն կա:

«Հարկային, մաքսային ծառայությունը տարբեր պարագաներում որոշակի նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանք է ենթադրում: Աշխատանքի ընդունման այսօրվա ընթացակարգերը, որոնցով մրցույթները կայանում են, կարելի է որակել ձևական, որովհետև դրանք, թեստավորման և հարցազրույցի միջոցով համակարգ ընդունված անձանց կողմից, պարտականությունները մասնագիտական գիտելիքներով կատարելու երաշխիք չեն տալիս: Մենք նախատեսել ենք ստեղծել ուսումնական կենտրոն, որի միջոցով պատրաստման ու վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն»,- նշեց ՊԵԿ Նախագահը:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նոր ընթացակարգն ամբողջությամբ ուժի մեջ կլինի 2024 թվականից, իսկ մինչ այդ, 2022 թվականի հունվարի 1-ից բոլոր այն ստորաբաժանումները, որոնք կվերակազմակերպվեն, արդեն այդտեղ ծառայողների ընդունելությունը կլինի նոր ընթացակարգով:

Մանրամասները՝ տեսանյութում: