Ազգային ժողովը քննարկում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով պատգամավոր Թագուհի Ղազրյանի հարցին, նշեց, որ ատեստավորման համակարգի ամբողջական ներդրմամբ ՝ ուսուցիչները հնարավորություն կունենան 30-50 տոկոս հավելավճար ստանալ: «Տարակարգի համար դիմել է ուսուցիչների 6,2 տոկոսը, 94 տոկոսն ունի առաջին …

