ԱԺ նախագահի հրահանգով միջանցքի աթոռները հավաքել են. լրագրողներն ու օպերատորները ոտքի վրա են մնացել

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Քիչ առաջ Ազգային ժողովի միջանցքում տեղադրված մի քանի աթոռներն աշխատակիցները տարել են։ Ըստ ամենայնի՝ ԱԺ նախագահի հրահանգով տարածքից աթոռները հեռացրել են այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանը միջանցքով անցնելիս տեսել է լրատվամիջոցների օպերատորներին՝ այդ աթոռներին նստած։ Թե ինչը դուր չի եկել Սիմոնյանին՝ հայտնի չէ։ Լրագրողներն ու նկարահանող օպերատորները մնացել են ոտքի վրա։ Միջադեպից հետո լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչներ հանդիպել են Սիմոնյանի հետ։ Ինչո՞ւ են աթոռները տարվել և ի՞նչ է քննարկվել ԱԺ նախագահի հետ հանդիպմանը՝ հարցերի շուրջ մեկնաբանություն ստացանք ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանից։

«Աթոռները հեռացնելու պատճառը օպերատորների ոչ պատշաճ նստելու ձևն է եղել։ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ օպերատորները ներողություն են խնդրել դրա համար։ Իսկ աթոռները կվերադարձվեն, թե ոչ՝ չեմ կարող ասել։ ԱԺ նախագահն ավելի ուշ այդ հարցով որոշում կկայացնի»,-ասաց նա։

Նշենք, որ նկարահանող օպերատորները պնդում են՝ իրենք պատշաճ ձևով են նստած եղել։

Մերի Մարտիրոսյան