Ադրբեջանը ՄԻԵԴ որոշումների ժամկետները հետևողականորեն խախտում է. Եղիշե Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով հիմնական զեկուցող` ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե գերիների և բռնի անհետացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ընթացող գործընթացների հետ կապված ինչ իրավիճակ է:

«Այս պահին Եվրոպական դատարանում մի քանի պրոցեսներ են ընթանում գերեվարված անձանց և անհետ կորած քաղաքացիների հարցերով: Ներկայացրել ենք Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս գործընթացներով Ադրբեջանի վարքագիծը, շատ կանխատեսելի, հակասում է դատարանի որոշումներին, Ադրբեջանը ՄԻԵԴ որոշումների ժամկետները հետևողականորեն խախտում է, հետևողականորեն ավելի քիչ տեղեկատվություն է տրամադրում: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ևս ընթացող պրոցես կա, որի հետ կապված  ևս ունենք լրացուցիչ որոշում»,- նշեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային իրավական տարբեր մեխանիզմներն օգտագործելով՝ պետք է ավելացվի ճնշումը:

Մանրամասները՝ տեսանյութում: