Ղազախստանի մայրաքաղաքում բողոքի ցույցերի մտահոգությունից ելնելով՝ ոստիկանությունը փակել է կենտրոնական փողոցներն ու անջատել համացանցը

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում՝ Հանրապետության հրապարակի մոտակայքում, համացանցն անջատվել է՝ անկախության օրը զանգվածային անկարգությունների մտահոգությունից։ Այս մասին գրել է EADaily-ն՝ հղում կատարելով vlast.kz պորտալը։

Համացանցն անջատվել է չգրանցված Դեմոկրատական կուսակցության և Ղազախստանի դեմոկրատական ընտրություն (DCK) շարժման սպասվող բողոքի ցույցերի պատճառով, որը ծայրահեղական է ճանաչվել ղազախական դատարանի կողմից: Նախատեսվում է նաև ընդդիմադիր «Oyan, Qazaqstan» շարժման («Արթնացի՛ր, Ղազախստան») ակցիան։

Բացի այդ, աղբյուրի տեղեկությունների համաձայն, քաղաքի կենտրոնական հրապարակից մի քանի թաղամաս այն կողմ կանգնած են ոստիկաններով լի մի քանի ավտոբուսներ։ Հրապարակը, որտեղ սովորաբար անցկացվում են տոնական միջոցառումները, փակվել են իրավապահ մարմինների կողմից։ Ոստիկանական ստորաբաժանումների կուտակում է նկատվում քաղաքի կենտրոնական հատվածում։ Բացի այդ, ոստիկանությունը փակել է նաև մի քանի փողոցների երթևեկությունը։

Դեկտեմբերի 16-17-ը Ղազախստանը պաշտոնապես նշում է Անկախության 30-ամյակը, մինչդեռ մարդիկ խոսում են երկու ողբերգական տարեթվերի՝ 1986 թվականին Ալմա Աթայում դեկտեմբերյան իրադարձությունների 35-րդ և արևմտյան Ղազախստանի Ժանաոզենի դեպքերի 10-րդ տարելիցի մասին:

Տաթև Ֆռանգյան