ՄԱԿ-ը որևէ հավասարության նշան չի դրել. Դուք խեղաթյուրում եք իրականությունը. Կիրակոսյանը՝ Թովմասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով հիմնական զեկուցող` ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց՝ նշելով. «Ինչո՞ւ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դրեց: Մենք ունենք խոշտանգված գերիներ, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել մեր քաղաքացիների նկատմամբ, Հայաստան է ներխուժել ադրբեջանական զինուժ, ունենք ահռելի ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների փաստեր, արգելված զենքի կիրառման ապացույցներ, բայց այդ բոլորը հաշվի առնելով՝ Ադրբեջանը և Հայաստանը միջազգային դատարանում դրվեցին հավասար նժարների վրա, և հավասարության նշան դնելով՝ երկու երկրների նկատմամաբ ապահովվեց հայցի ապահովման միևնույն միջոց: Ինչո՞ւ չհաջողվեց այս փաստարկները ներկայացնել համոզիչ, որպեսզի հնարավոր լիներ դրանք օգտագործել Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի դեմ»:

Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց՝ ընդգծելով, որ սխալ է այն մոտեցումը, թե հավասարության նշան է դրվել. «ՄԱԿ-ի արդարադատության դատարանը հավասարության նշան չի դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ձեր ասածը հեռու է իրականությունից, ընդհակառակն՝ Հայաստանի կողմից ներկայացրած դիմումի հիման վրա կայացված որոշման համաձայն՝ պարտավորություններ են սահմանվել Ադրբեջանի նկատմամբ, առնվազն 4 միջոց բավարարվել է, իսկ Ադրբեջանի պահանջի դեպքում ունենք բովանդակային առումով մեկ միջոց բավարարված, երկրորդը ընդհանրական կոչ է՝ ուղղված երկու կողմերին: Ասելով, թե հավասարության նշան է դրվել երկու երկրների միջև, խեղաթյուրում եք իրականությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: