ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այս բարձր պաշտոնում Ձեր առաքելության շարունակական իրագործմանը: Երախտապարտ եմ այն կուռ հանձնառության համար, …

