Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի լայնածավալ ցույց կանցկացվի Թբիլիսիի Ազատության հրապարակում հոկտեմբերի 14-ին ժամը 18:00-ին, գրում է aliq.ge-ն: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ իրենք ծրագրում են «այնքան մարդ հավաքել, որքան չի հավաքվել վերջին 10 տարվա ընթացքում»: Հիշեցնենք՝ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվեց հոկտեմբերի 1-ին, այժմ նա …

