ԱՄՆ-ում պտտահողմից կործանված քաղաքներում մարդիկ չեն կորցնում հույսը․ «Ամերիկայի ձայն»

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավերածություն, մահ և հուսահատություն. Սրանք են այն տեսարանները, որոնց հանդիպել է նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Քենթաքի նահանգ կատարած այցի ընթացքում, նահանգ, որտեղ մահաբեր պտտահողմին զոհ է գնացել մի քանի տասնյակ մարդ, հարյուր այլոք համարվում են անհետ կորած: Բացի Քենթաքիից, պտտահողմի թիրախում են հայտնվել նաեւ ութ այլ նահանգներ: Մինչ այժմ գրանցված զոհերի թիվը հասել է 90-ի: Հազարավոր այլոք մնացել են անօթևան, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Փոքրիկ Բոուլինգ Գրին քաղաքի փողոցներից մեկում 14 զոհերից յոթը երեխաներ են: Տեղական լուրերի համաձայն, այդ փողոցում մի ընտանիք կորցրել է իր մանկահասակ չորս երեխաներին։ Նրանց հարևանները կորցրել են երեք երեխա:

Նախագահ Բայդենի հրահանգով լրացուցիչ օգնություն է տրամադրվել ի հավելումն դաշնային կառավարության կողմից հատկացված օժանդակության: Ավերածությունների ծավալն ու մասշտաբը անհավատալի մեծ է, հայտարարել է նախագահ Բայդենը ու խոստացել, որ կարվի հնարավոր ամեն ինչ, եւ այնքան ժամանակ, որպեսզի վերականգնվեն ու վերակառուցվեն կործանված քաղաքները:

Կարեւորագույն խնդիրներից մեկն այժմ հասկանալն է, թե ինչն է այս բնական աղետի ծայրահեղ ծանր լինելու պատճառը:

Ինչպես Հյուսիսային Իլինոյսի համալսարանի օդերևութաբանության պրոֆեսոր Վիկտոր Ջենսինին է ասում, մարդու վարքագիծն է գլխավոր պատճառներից մեկը:

«Մենք կարծում ենք, որ դրանք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ, երբ Թեքսասի և Օքլահոմայի հարավային հարթավայրերը դառնում են ավելի չորային ու վերածվում անապատային լանդշաֆտի: Դա եղանակային ծայրահեղ սպառնալիքները մղում է դեպի ավելի հյուսիս և արևելք: Մեյֆիլդի նման բնակավայրերին նման պտտահողմերի հարվածները կարող են դառնալ ավելի մեծաթիվ զոհերի պատճառ»,-ասում է նա:

Կառավարությունը, նրա խոսքերով պիտի այժմ մտածի շինարարության պահանջներն ավելի խստացնելու մասին:

Այս կառույցներից շատերը նման են օդապարուկների: Այնպես որ, շինարարական ընկերություններն այսուհետ պիտի պատասխանատու լինեն այն կառույցների համար, որոնք չունեն պատսպարվելու համար ապահով կացարաններ, ասում է պրոֆեսորը: Դրանց բացակայության պատճառով են, ըստ նրա, գրանցվում մարդկային նման թվով մահացության դեպքեր:

Ջո Բայդենը հիշեցնում է, որ Կոնգրեսի կողմից հաստատված իր վերջին նախաձեռնություններից մեկը վերաբերում էր հենց երկրի ենթակառուցվածքները բարելավելուն:

Իսկ ինչ վերաբերում է ներկա պահին, ապա գլխավորը չհուսահատվելն է եւ դժվարությունները հաղթահարելու ուժ գտնելը: Ինչպես Քենթաքիի դեմոկրատ նահանգապետ Էնդի Բեշիրն է ասում քենթաքցիները հույսը չկտրող մարդիկ են, եւ նրանք պատրաստ են միասնաբար կառուցել ոչ միայն այս քաղաքները, այլեւ` իրենց ապագան: