Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Նախագահի տեղակալներ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության հարգելի անդամներ, Սիրելի ժողովուրդ, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի …

