ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային. տեղեկացնում են գերատեսչությունից: Նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երեւանի մետրոպոլիտենի եւ տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների եւ ոռոգման ենթակառուցվածքների կառավարման …

