ԵՊՀ-ն ապաքաղաքակա՞ն է, թե՞ ոչ. շուրջ երկու տարվա դադարից հետո բուհը վերջապես ռեկտոր ունի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.05.2026 | 17:00
Խաղաղություն խոսք տվողից մինչև Նախիջևան խոսք տվող՝ ջուր ծեծող են. Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԵՊՀ-ում այսօր ռեկտոր էին ընտրում։ Բուհի ռեկտորի պաշտոնը թափուր էր 2019 թվականից ի վեր՝ ավելի քան 2 տարի։

Հանգուցալուծվեց մի գործընթաց, որը, ըստ էության, սկսվել էր դեռևս 2018-ի հեղափոխության օրերին։ Հեղափոխությունից հետո բողոքի ակցիաներ էին իրականացվում՝ բուհը շուրջ 13 տարի ղեկավարած Արամ Սիմոնյանի հեռացման պահանջով։ Ի վերջո, 2019 թվականի մայիսին Սիմոնյանը հրաժարական տվեց, ինչից շատ չանցած Սիմոնյանին մեղադրանք առաջադրվեց առերևույթ չարաշահումների համար։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել։

Սիմոնյանի հրաժարականից շատ չանցած ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց համալսարանի գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը։ Նա այս պաշտոնում մնաց շուրջ 2 տարի՝ մինչև այս տարվա ապրիլ։ Արդեն օգոստոսին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց նոր ժամանակավոր պաշտոնակատարին՝ մասնագիտությամբ աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանին։ Նա նախորդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, ԿԳՄՍ նախկին փոխնախարար։ Հենց նա էլ ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն էր։

2 ժամից ավելի տևած փակ նիստում հոգաբարձուների խորհուրդը 5 տարի ժամկետով հենց նրան ընտրեց ռեկտոր՝ 12 կողմ, 5 դեմ ձայներով։ Եվս 3 ձայն անվավեր է ճանաչվել։ Հովհաննիսյանին դեմ են քվեարկել հոգաբարձուների խորհրդի անդամ ուսանողները։

«Այս նիստի ընթացքում բազմիցս քննարկվեց այն հարցը՝ արդյո՞ք խնդիրներ չեն առաջացնի կուսակցական անդամները և հնչեցին այնպիսի խոստումներ, որ բուհը պիտի գործի ապաքաղաքական, բայց, հաշվի առնելով փաստերը, մենք դեմ քվեարկեցինք»,- նշում է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։

Մինչ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր էր ընտրում, մի խումբ երիտասարդ դաշնակցականներ միջանցքում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բուհը չքաղաքականացնել ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուի ընտրությամբ, նաև՝ հոգաբարձուների խորհրդի այսպիսի կազմով։

Հիշեցնենք, որ 20 անդամից բաղկացած ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը ձևավորվեց հոկտեմբերի 28-ին։ Նախագահ ընտրվեց այն ժամանակվա փոխվարչապետ, բոլորովին վերջերս պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռեկտորի ընտրության համար առաջադրվել է ևս մեկ թեկնածու․ նա ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի խորհրդի անդամ Արծրունի Սահակյանն էր, որը, սակայն, ըստ ԵՊՀ խոսնակի, համապատասխան փաստաթղթերը ներկայացրել էր վերջնաժամկետից ուշ։ Հոգաբարձուների խորհուրդն այսօր պետք է որոշեր՝ ընդունե՞լ Սահակյանի թեկնածությունը, թե՞ ոչ, բայց չի ընդունել։ Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք, որ եթե բացի իրենից այլ թեկնածուներ լինեին, ինքը կրկին ռեկտոր կընտրվե՞ր։

«Ես չեմ կարող կանխատեսումներով զբաղվել»,- հնչեց այս պատասխանը։

Ռեկտորը խոստանում է բարձրացնել ԵՊՀ հեղինակությունը, թեև կարծում է, որ պաշտոնակատար եղած 4 ամիսների ընթացքում արդեն իսկ աշխատել է այդ ուղղությամբ։

«Բուհի զարգացման հետ կապված բավական մեծ ու համալիր քայլեր կան անելու՝ սկսած կրթական ծրագրերից, ծրագրային հավատարմագրում անցնելուց, լաբորատորիաներ հիմնելուց: ԵՊՀ-ն դեռ շատ ասելիքներ ունի և կասի»,- ասում է նորընտիր ռեկտորը։

ՔՊ կուսակցության վարչության նախագահ, միևնույն ժամանակ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն էլ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ Գիտական նիստերի դահլիճից։ Նախարարը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ ասելով, որ որպես ՊՆ ղեկավար՝ հիմա ասելիք չունի։

Նորընտիր ռեկտորը լրագրողների հնչեցրած քաղաքական բնույթի հարցերին չպատասխանեց՝ պնդելով, որ բուհը ապաքաղաքական կառույց է։ Մնում է միայն սպասել՝ արդյո՞ք մի շարք խոստումներով ռեկտոր ընտրված Հովհաննիսյանը կկարողանա կատարել դրանք, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան