Ա. Փիլոյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և նրանց գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ինչպես արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատրաստվածության ընդհանուր մոտեցումներն, այնպես էլ կառույցների միջև համագործակցության նոր հնարավորությունները:

Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ երախտագիտությամբ անդրադարձել է այն ոլորտներին, որտեղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր Խաչի գործուն աջակցությամբ բազմաթիվ մարդասիրական ծրագրեր են իրականացվել՝ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու, արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանն աջակցելու ուղղությամբ:

Նախարարը կարևորել է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի հետ «Առաջին օգնության հիմունքներ» և «Աճյունների հետ աշխատանքների իրականացում արտակարգ իրավիճակներում» թեմաներով դասընթացների անցկացումը և ուսումնական տարբեր ծրագրերի շարունակականության ապահովումը:

Հանդիպման ընթացքում Թիերի Ռիբոն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ արդյունավետ փոխգործակցության համար: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է սահմանամերձ մարզերի համայնքներում (գլխավորապես՝ Տավուշում) ռազմական գործողությունների ժամանակ բնակչության քաղաքացիական պաշտպանության, բնական աղետների դեպքում քաղաքացիների պաշտպանության և մարդասիրական օգնության տրամադրման պլանավորման ծրագրերը:

Իսկ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն անդրադարձել է փրկարարական ծառայության կարողությունների զարգացման, համայնքների կարիքների գնահատման և աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերին:

Կողմերը բարձր են գնահատել նաև Գառնի և Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման ծրագիրը, որի շրջանակում ԱԻՆ կողմից կազմակերպվել է կամավոր հրշեջ-փրկարարների ուսուցում, համայնքներին նվիրաբերվել է հրշեջ ավտոբաք,  համատեղ անցկացվել են սիմուլյացիոն վարժանքներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գալիք տարվա համագործակցության ուղղությունները, կողմերը երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունն ընդլայնելու  պատրաստակամություն են հայտնել: