Պետական դավաճանության համար մեղադրյալի աթոռին հայտնված Գագիկ Հովհաննիսյանի և Գարուն Բաբայանի մասով քրեական գործը դատարանում է։ Այն մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի՝ Գագիկ Հովհաննիսյանը Գարուն Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թշնամու կողմն անցնելու, լրտեսության, օտարերկրյա պետության …

