Քրիստինե Գրիգորյանը խոստանում է անաչառ և անկողմնակալ լինել, չնայած այժմ քաղաքական պաշտոն է զբաղեցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի կարծիքով՝ ինքը որևէ խնդիր չունի հեղինակություն լինելու հատկանիշի հետ կապված` հաշվի առնելով իր մասնագիտական հետագիծը և գործընկերների հետ անցած ճանապարհը: ՄԻՊ թեկնածուն այս մասին նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դիտարկմանը, որ ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը:

«Ես չեմ պնդում, որ ես ճանաչված եմ, բայց ես պնդում եմ, որ ունեմ հեղինակություն: Կարծում եմ, այս շփոթմունքը և այս խոսույթը գալիս է նրանից, որ հեղինակության կամ նման տեսակ գնահատողական հատկանիշները շատ դժվար է չափել այս ինչ խումբ մարդկանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործադիրի կոլեգաների մոտ` այստեղից է գալիս խնդիրը: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ ես իզուր չնշեցի Վենետիկի հանձնաժողովի չորս չափորոշիչները` բարոյականություն, բարեվարքություն, մասնագիտական կրթություն և մասնագիտական փորձառություն: Սրանք կուտակվել են «հեղինակություն» տերմինի ներքո»,- ասաց Գրիգորյանը:

Քրիստինե Գրիգորյանը խոստացավ անաչառ և անկողմնակալ լինել, չնայած այժմ քաղաքական պաշտոն է զբաղեցնում:

Մանրամասները՝ տեսանյութում: