Թուրքիայում աշխատում են անօդաչու թռչող սարքերի հարձակումներից կարևոր օբյեկտների պաշտպանության համակարգի վրա։ Դրա հիմքում Fedai կամիկաձե անօդաչուն է, որը ստեղծել են անօդաչուների դեմ պայքարի համար։ Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով թուրքական Daily Sabah-ը։ Անօդաչուներից պաշտպանության համակարգը Havelsan և Transvaro ընկերությունների համատեղ մշակումն է։ Այն նախատեսված է կարևոր օբյեկտների պաշտպանության համար՝ անօդաչուներով օդային հարձակման ժամանակ։ …

