Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ է միայն Ադրբեջանը և ՔՊ-ն, ինչո՞ւ․ պատգամավորի հարցը Վլ․ Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է Քրիստինե Աղվանի Գրիգորյանի թեկնածությունը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է հարցում անել և պարզել՝ արդյոք թեկնածուն հեղինակակություն է վայելում հասարակության շրջանում: Պատգամավորն առաջարկեց դուրս գալ փողոց և հարցնել` ով է ճանաչում Քրիստինե Գրիգորյանին:

«Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ է Ադրբեջանն ու ՔՊ-ն: Ինչո՞վ եք դա բացատրում»,- նշեց Մանուկյանը:

Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց այդ տեսակետների հետ՝ պնդելով, որ Արեգնազ Մանուկյանին էլ շատերը չեն ճանաչում: Ինչ վերաբերում է Թաթոյանին, Վարդանյանն արձանագրեց, որ նա ՀՀ միակ ՄԻՊ-ն է, որն օրենքով սահմանված ամբողջական ժամկետով է պաշտոնավարել:

Նշենք, որ Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: