ԿԺԴՀ-ում 11 օր բնակիչներին արգելել են ծիծաղել, ծննդյան տոներ նշել, հարազատների հուղարկավորել և բարձրաձայն լաց լինել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ 11-օրյա սգո ընթացքում արգելել են բնակիչներին ծիծաղել, ծննդյան տոներ նշել, հարազատներին հուղարկավորել և բարձր լաց լինել, հայտնում է RFA-ը։

Նշվում է, որ սգո ժամանակ տեղի բնակիչները չեն կարող հանգստի գնալ, գնումներ կատարել և ալկոհոլ օգտագործել։

Անցյալ տարվա սգո օրերին ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացիներ են ձերբակալվել։ Տեղի բնակիչները պատմել են, որ նման մարդկանց համարել են գաղափարական հանցագործներ, նրանց տարել են անհայտ ուղղությամբ և այլևս ոչ ոք չի տեսել նրանց։ Կուսակցության ղեկավարությունը կազմակերպել է ոստիկանության մասնագիտացված բրիգադներ։

«Եթե անգամ ձեր ընտանիքի անդամը մահանում է սգո օրերին, ձեզ թույլ չեն տա բարձր լաց լինել, իսկ մարմինը կարելի է դուրս բերել միայն սուգն ավարտվելուց հետո։ Մարդիկ չեն կարող անգամ սեփական տարեդարձը նշել, եթե դրանք համընկնում են սգո օրերի հետ»,- կիսվել են տեղի բնակիչները։

Ինչպես հայտնի է՝ Կիմ Չեն Իրը Հյուսիսային Կորեայի առաջնորդ է դարձել հոր՝ Կիմ Իր Սենի մահից հետո՝ 1994 թվականին և ղեկավարել է երկիրը մինչև 2011 թվականը՝ մինչ իր մահը։

Կիմ Չեն Իրի օրոք Հյուսիսային Կորեան վարում էր նրա անձի փառաբանման և պաշտամունքի քաղաքականություն։ Հյուսիսային Կորեան Կիմ Չեն Իրի օրոք պարբերաբար մեղադրվում էր մարդու իրավունքների ոտնահարման մեջ, ինչպիսիք են հրապարակային մահապատիժները, ստրկությունը, հարկադիր աբորտները, Ճապոնիայի և Հարավային Կորեայի քաղաքացիների առևանգումը և աշխատանքային համակենտրոնացման ճամբարներ ստեղծելը:

Կիմ Չեն Իրի մահից հետո իշխանությունը կրկին փոխանցվեց ժառանգաբար նրա որդուն՝ Կիմ Չեն Ինին։

Տաթև Ֆռանգյան