ԱՄՆ-ը մեղմացրել է ճանապարհորդության սահմանափակումները շատ երկրների համար, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումը շարունակվում է, գրում է BBC News-ը: ԱՄՆ հանրային առողջապահական գործակալությունը թարմացրել է իր չափորոշիչները, ըստ որոնց՝ 61 երկրների վարկանիշը 4-րդ մակարդակից՝ «խուսափել բոլոր ճանապարհորդություններից», իջել է 3-րդ մակարդակի: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան ու Իտալիան, այժմ գտնվում են 3-րդ մակարդակում, …