Հայաստանը չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց, դա ֆեյք թեմա է. Արմեն Գրիգորյան

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ. այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:

«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է: Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրին, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցությանը և տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»,-նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցքի» մասին հաճախ հնչող հայտարարություններին, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ նման հարց չկա:

«Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,-ասել է ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել «Atlantic Council» վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ընկալումները տարածաշրջանային կայունացման և տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը: Հարցին, թե կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, և որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին, Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք:

«Այդ քաղաքական կամքը մենք ունենք և ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»,-հավելել է Արմեն Գրիգորյանը: