19 Դեկտեմբեր 2021 | 20:51
Ձյուն, մերկասառույց․ Հայաստանում կան փակ ճանապարհներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ «Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման …