«Քնած» քրեական գործեր, ՄԱՍ 3-րդ․ Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
Բոլորը

Արթուր Վանեցյան անունը 2018 թվականին տեղի ունեցած «Թավշյա» հեղափոխությունից առաջ լայն հանրությանը ծանոթ չէր։ Մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում նշանակվելուց երկու օր անց՝ այն ժամանակ կոչումով գնդապետ Վանեցյանը նշանակվեց ՀՀ ամենապատասխանատու պաշտոններից մեկում` դառնալով Ազգային անվտանգության ծառայության չորրորդ տնօրենը։

Մշտապես գաղտնի և հանրության համար փակ կառույցը նորանշանակ ղեկավարի օրոք որոշ չափով թափանցիկ սկսեց աշխատել։ Փաշինյան-Վանեցյան համագործակցությունը, կարծես թե, ստացվում էր․ դատելով սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից՝ շփումը տեղափոխվել էր նաև ընտանեկան դաշտ, իսկ 2019 թվականի հուլիսի 5-ին Վանեցյանն արդեն գեներալ-մայորի ուսադիրներով էր։

Գերատեսչության ղեկավարի պաշտոնը Վանեցյանը զբաղեցրեց 1 տարի 4 ամիս և հրաժարականի դիմում ներկայացրեց 2019-ի սեպտեմբերի 16-ին։

Վանեցյանը իր հրաժարականի մասին առաջին հրապարակային մեկնաբանությունն արեց ֆեյսբուքյան գրառմամբ։ Գրառումն անթաքույց ակնարկներ էր պարունակում գործող իշխանության հետ անհամաձայնության մասին։

«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- նշել էր Վանեցյանը։

Երկու ամիս անց՝ Վանեցյանը հրաժարվեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, իսկ ավելի ուշ իրավապահ մարմնի նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտնվեց իրավապահների տեսադաշտում։

Իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը 2020-ի վերջին մեծ իրարանցում առաջացրին։ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ փաստաթղթի ստորագրումից մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, ԱԱԾ-ն հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Նիկոլ Փաշինյանի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձը։

Իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով մեղադրանք առաջադրվեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:

Գործով անցնող մեղադրյալներին սկզբում ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին, կալանավորման միջնորդությունն այդպես էլ չբավարարվեց ո՛չ առաջին, ո՛չ էլ Վերաքննիչ դատարանների կողմից։ Վանեցյանն այս գործի շրջանակներում մի քանի անգամ նախկին աշխատավայր՝ ԱԱԾ հրավիրվեց, սակայն իրականացված գործողությունների մասին պաշտոնական հաղորդագրություններ չեղան։

Առաջադրված մեղադրանքը՝ դեռևս ծանր պատերազմի ազդեցության տակ գտնվող հասարակությունը ընդամենը մի քանի օր ակտիվորեն քննարկեց։ Քանի որ նախաքննության ընթացքի մասին տեղեկություններ այդպես էլ չէին գաղտնազերծվում, գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունն աստիճանաբար թուլացավ, ապա՝ գրեթե ամբողջությամբ մարեց։

Factor.am-ը փորձեց պարզել, թե մեղադրանքի առաջադրումից մեկ տարի անց ո՞ր փուլում է քրեական գործի քննությունը։ Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվեցին բանավոր պատասխանել՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել։ Ֆակտորը նաև գրավոր հարցմամբ է դիմել ԱԱԾ, սակայն սահմանված ժամկետում պատասխան այդպես էլ չի ստացվել։

Առաջադրված առաջին մեղադրանքից ընդամենը չորս օր անց «Հայրենիք» կուսակցության ղեկավարին երկրորդ մեղադրանքն առաջադրվեց։ Այս անգամ՝ Հատուկ քննչական ծառայությունը Վանեցյանին մեղադրեց ռազմական դրության պահանջները խախտելու և հավաքներ կազմակերպելու համար։

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ընդունումից հետո, Վանեցյանը շարժում էր սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կազմակերպված բողոքի ակցիաներից մեկի ժամանակ մի խումբ անձինք բերման էին ենթարկվել։ 11 անձի՝ այդ թվում Վանեցյանին, մեղադրանք էր առաջադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ։

Առաջադրված մեղադրանքից մեկ տարի անց՝ հարուցված քրեական գործի քննությունը դեռևս շարունակվում է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Այնուամենայնիվ, եթե նախորդ մեղադրանքը բավականին ծանրակշիռ է և փաստերի քննությունը երկար ժամանակ է պահանջում, ապա «հավաքներ կազմակերպելու» գործի քննությունն իրավական տեսանկյունից կարճատև գործընթաց է ենթադրում։ Համենայն դեպս, մինչ օրս գործի նախաքննության նման երկար ընթացքի վերաբերյալ պաշտոնական որևէ պարզաբանում չի հնչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան