ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահների հետ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ դպրոցականներն ավանդաբար լավ արդյունքներ են գրանցում միջազգային օլիմպիադաներում, սակայն ըստ …

