«Անկախ դիտորդ» դաշինքն այսօր հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազին: Այդ մասին Factor․am-ին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ըստ նրա՝ հայտարարությունը վերաբերում է ՀԱԿ-ի ցուցակի 4-րդ համար Հայկ Մաղաքելյանի մասով փաստաթուղթ կեղծելու և օտարերկրյա քաղաքացի չլինելու վերաբերյալ կեղծ հայտարարություն տալուն։ «Սահմանադրության համաձայն՝ պատգամավորի թեկնածուն վերջին 4 տարում պետք է լինի …