Էրդողանի հայտարարություններից հետո թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 17 լիրայի շեմը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ցածր տոկոսադրույքների տնտեսական քաղաքականության և գնաճի մասին հայտարարություններից հետո լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել։ Այս մասին գրում է Reuters-ը։

Նյութի հրապարակման պահին լիրայի արժեքը մեկ դոլարի դիմաց կազմել է 17․2։ Թուրքական արժույթն այս տարի կորցրել է իր արժեքի կեսից ավելին։

Նշվում է, որ Էրդողանը նախօրեին կրկին պաշտպանել է իր տնտեսական քաղաքականությունը՝ նշելով, որ փոխարժեքների անկայունությունը պետք է դիտարկել որպես հարձակում երկրի տնտեսության վրա, ինչը երաշխավորում է, որ գնաճը, որը հասել է 21,3%-ի, կնվազի՝ միանիշ թվի հասնելով։

Էրդողանի նոր տնտեսական քաղաքականությունն առաջնահերթություն է տալիս արտահանմանը և վարկավորմանը, թեև տնտեսագետներն ու ընդդիմադիրները լայնորեն քննադատում են այն՝ անվանելով անխոհեմ: Գնաճի հետ մեկտեղ, թուրքերի ծախսերը կտրուկ նվազել են։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ թուրքական լիրան երեք անգամ արժեզրկման ռեկորդ էր գրանցել։

Էմմա Չոբանյան