Պաշտոնանկություններ ու նոր նշանակում ՀՀ կառավարությունում
Քաղաքականություն
20.12.2021 | 11:09ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Սուրեն Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, Ժիրայր Խառատյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: