ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը` Բայդենի օրոք․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ նշանակալի իրադարձություններ են արձանագրվել անցած մոտ մեկ տարվա ընթացքում: Հիշենք օգոստոս ամսին Աֆղանստանից զորքերի քաոսային դուրսբերումը, որը լայնորեն դիտվում է որպես նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման առաջին տարվա ամենամեծ ձախողումը:

Ինչպես «Սկայպ»-ի միջոցով «Ամերիկայի Ձայն»-ին Ուիլսոնի կենտրոնի վերլուծաբաններից Մայքըլ Քուգելմանն է ասում, «Ահաբեկչությունն ուժգնացել է, և թալիբների վերահսկողությունը հանգեցրել է պատժամիջոցների, որոնք Աֆղանստանը դրել են ծանր իրավիճակի մեջ, առաջ բերելով հումանիտար ճգնաժամ, ինչը սպառնում զանգվածային սովով»: Նա այն կարծիքն է հայտնում, որ դա նաեւ զորքերի արագ դուրսբերման արդյունքն է:

Արթուն է մնում նաեւ իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածությունը: Դեռեւս փակուղում են Իրանի հետ միջուկայն գործարքը վերակենդանացնելու ջանքերը:

Ինչ վերաբերում է «Առաջին հերթին Ամերիկան» նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքականությանը, ապա պետք է ասել, որ Բայդենի օրոք այն արագ է ենթարկվում փոփոխության:

«Մենք նորից կանգնելու ենք մեր դաշնակիցների ու բարեկամների կողքին եւ հակադրվելու ենք թույլերին ճնշելու նպատակ ունեցող ավելի ուժեղ պետություններին, որոնք տարածքային փոփոխություններն են իրականացնում ուժի միջոցով, տնտեսական հարկադրանքի, տեխնիկական շահագործման կամ ապատեղեկատվության միջոցով»,-ասում է Բայդենը:

Հիշենք Ժողովրդավարության հարցերով դեկտեմբեր ամսին անցկացված առցանց գագաթաժողովը, որին մասնակցելու հրավեր էր ստացել ավելի քան հարյուր երկիր, որոնց ցանկում չէին ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը:

Չինաստանը, որն այժմ ռազմական հզորությամբ և աշխարհաքաղաքական ազդեցությամբ գլխավոր մրացկից է դարձել, Բայդենի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է:

Մյուս հիմնական մրցակիցն է Ռուսաստանը, որը տասնյակ հազարավոր թվակազմով զորքեր է մոբիլիզացրել Ուկրաինայի սահմանի երկայնքով:

Չլուծված մեկ այլ խնդիր է շարունակում մնալ Հյուսիսային Կորեան, որտեղ վարչակազմը չի ցանկանում գործարք կնքել, քանի դեռ Կիմ Չեն Ընը չի պարտավորվել դադարեցնել իր միջուկային զենքի ծրագիրը: