Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն` Քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի մասին

Լուրեր

22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
Բոլորը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Վերջին օրերին սրվել են գործող քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ գործադիր իշխանության միջև հարաբերությունները։ Հարցազրույցներից և հայտարարություններից ակներև է, որ այս հակադրության մեջ ակտիվորեն ներքաշվել են նաև օրենսդիր իշխանության մեծամասնությունը ներկայացնող ՔՊ-ականներ։

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության մի մասը գործադիր և օրենսդիր իշխանությունների դրդմամբ նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Լուրեր են շրջանառվում, որ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցության անդամները, որոնք սատարում են Մարությանին, ենթարկվում են տարաբնույթ ճնշումների․ նրանց սպառնում են, ստիպում հանդես գալ քաղաքապետի դեմ կամ մանդատը վայր դնել։

Սույն իրավիճակը կտրուկ հակասում է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված՝ իշխանության տարանջատման սկզբունքին, հակասում է պետական հաստատությունների իրավասությունների և պարտավորությունների տարանջատմանը։

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն լրջագույն թերացումներ է նկատել քաղաքապետարանի վերջին տարիների գործունեության (կամ անգործության) մեջ․ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման, ֆիզիկայի գիտավանի կառուցապատման և մի շարք այլ դեպքերում քաղաքապետարանի գործունեությունը կարելի է գնահատել բացասական։ Միաժամանակ արժի նշել, որ այդ դեպքերում նույնպես ակներև է գործադիրի կողմից քաղաքի կառավարմանն անհարկի միջամտությունը։ Նաև անընդունելի են Մարությանի կադրային քաղաքականության մի շարք դրսևորումներ, մասնավորապես՝ քաղաքային պլանավորմանը (քաղաքաշինությանը) առնչվող որոշ նշանակումներ։

Չնայած այս թերացումներին, կոմիտեն համարում է, որ գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն նման ռեպրեսիվ մեթոդներ կիրառել քաղաքապետի և ավագանու նկատմամբ, քանի որ վերջիններս արդար կերպով ընտրվել են Երևանի համայնքի կողմից։

Կոչ ենք անում կառավարությանը և օրենսդրին չսրել իրավիճակը:

Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք աչալուրջ լինել և խնդիրը պահել ուշադրության կենտրոնում»: